Տեւական ժամանակ է՝ Հայաստանում գործող ապահովագրական ընկերությունները հաճախորդներ են «խլում» իրարից: Այս մասին «Ժողովուրդ»-ը հեռախոսազանգեր է ստանում վարորդներից: Բանն այն է, որ ապահովագրական ընկերություններն իրենց բազային տվյալներում փնտրում եւ գտնում են այն վարորդներին, որոնց ավտոմեքենաների ապահովագրության ժամկետները ավարտին են մոտենում, եւ հեռախոսազանգով առաջարկում են իրենց ընկերությունում ապահովագրել ավտոմեքենան:
Բայց ԱՊՊԱ գործակալները չեն բավարարվում պաշտոնական առաջարկով, այլեւ ժամանակ խլելով վարորդներից՝ փորձում են համոզել: Բնականաբար գործակալները շահագրգռված են, քանի որ յուրաքանչյուր գործարքից ունեն բավականաչափ տոկոսային վճարներ: