«Պաշտոնաթողությունից հետո ես իմ կապերը Քոչարյանի հետ պահում եմ, հանդիպում եմ, զրուցում ենք երկրի իրավիճակից, միասին որեւէ գործունեություն չունենք»:Վարդան Օսկանյան «Ա1+»Շատ ազնիվ մարդ է պարոն Օսկանյանը: Երկար ժամանակ նա մտքեր էր հայտնում, անհանգստանում էր տարբեր երեւույթների կապակցությամբ, բայց «ներս էր գցում»` չասելով, թե ինչն է իր բուն անհանգստության պատճառը: Հիմա արդեն հասկանալի է. նա բարձրաձայն փոխանցում էր Հայաստանի ամենաերիտասարդ թոշակառու Ռոբերտ Քոչարյանի մտքերը: Իսկ այն, որ Օսկանյանն ու Քոչարյանը միասին են, բայց ընդհանուր գործ չեն անում, ինչը փորձել է ներկայացնել Օսկանյանը, մեղմ ասած, անհավատալի է: Բա էլ ինչո՞ւ եք նստում, երկրի իրավիճակից խոսում, բարձրաձայն մտահոգվում: Ավելի լուրջ զբաղմունք չունե՞ն պարոնայք Օսկանյանն ու Քոչարյանը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ