ՀՀ ազգային ժողովում քննարկվում է Վերահսկիչ պալատի 2017 թվականի տարեկան գործունեության նախագիծը, որը զեկուցում է ՎՊ փոխնախագահ Արա Նռանյանը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հարց ուղղեց Նռանյանին ծրագրի երկրորդ մասի վերաբերյալ, այն է` սոցիալականը:
«Ես Ձեզ կոչով եմ դիմում և խնդրում եմ անպայման ուսումնասիրել մամուլում եղած բոլոր դեպքերը, և ստուգել ավելի շատ որակական մասը»,- ասաց Թևան Պողոսյանն` անդրադառնալով քառօրյա պատերազմից հետո հաշմանդամ զինծառայողներին տրամադրվող անվասայլակների մասով արված բացահայտումներին:
Առավել մանրամասն` տեսանյութում: