«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ցանկանում է դիվանագիտական աշխատանքի անցնել։ Նա ցանկանում է դառնալ ՌԴ-ում ՀՀ դեսպան։
Միայն թե, առայժմ Նաղդալյանը կշարունակի խորհրդարանական գործունեությունը, առաջիկա ընտրություններում կընդգրկվի ՀՀԿ ցուցակ, կփորձի պատգամավոր դառնալ։ Իսկ երբ ՌԴ-ից ստացվի նրա նշանակման ագրեմանը՝ այդ երկրի համաձայնությունը, կլինի նաև հրամանագիրը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: