Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղում այս գիշեր 18-ամյա երիտասարդ է ինքնասպանություն գործել:
ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցեց Փոքր Մանթաշի գյուղապետ Ժիրայր Հակոբյանի հետ` հասկանալու համար, թե ինչն է եղել երիտասարդի ինքնասպանության հնարավոր պատճառը: Վերջինս, սակայն, նշեց, որ ամբողջ գյուղը շոկի մեջ է:
«Շատ լավ, խելոք երեխա էր, ոչ մի խնդիր չուներ, նորմալ ընտանիքի զավակ էր: Գերազանց առաջադիմությամբ սովորում էր Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում»,- ասաց գյուղապետը:
Նրա խոսքով՝ 18-ամյա Տարոնը բանակ չէր գնացել, քանի որ ուներ ողնաշարի հետ կապված խնդիրներ. «Երեք տարի հետաձգել էին, որ ինչ-որ հետազոտություններ անցներ: Ունի մեկ քույր և եղբայր»:
Ըստ նախնական տվյալների՝ 18-ամյա երիտասարդին կախված են հայտնաբերել այս գիշեր ժամը 01:00-ի սահմաններում: Այդ ժամանակ ընտանիքի անդամները քնած են եղել:
Դիակի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:
Լիդա Եղիազարյան