Արգամ Աբրահամյանը` ԲՀԿ-ի համագումարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հերթական՝ 9-րդ համագումարը:

Նշենք, որ օրակարգում ընդգրկված է մեկ հարց. կուսակցության նախագահի ընտրությունը:

ArmLur.am-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ համագումարին ներկա են բազմաթիվ մարդիկ, ինչպես կուսակցական,  այնպես էլ ոչ կուսակցականներ, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորները, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, ինչպես նաև ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը:

Վերջինս լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԱԺ ընտրություններին իր մասնակցությանը, նշեց, որ իր հետ կապված բոլոր հարցերի պատասխանները կտա մեկ շաբաթից` չցանկանալով մանրամասնել, թե ինչպես է մասնակցելու ընտրություններին:

Մանրամասները` տեսանյութում` քիչ ուշ:




Լրահոս