Բողոքի ակցիա ՀՔԾ-ի դիմաց. քաղաքացիները պահանջում են ազատ արձակել «Հաց բերող» Արթուր Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցի են իրականացնում Հատուկ քննչական ծառայության դիմաց՝ պահանջելով ազատ արձակել երեկ կալանավորված «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող, «Հաց բերող»  Արթուր Սարգսյանին:

Հիշեցնենք, որ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանն որոշել էր կրկին փոխել Արթուր Սարգսյանի խափանման միջոցը՝ երկու ամսով կալանավորել նրան:

Դատական նիստից հետո նրա փաստաբան Տիգրան Եգորյանը լրագրողներին հայտնել էր, որ Արթուր Սարգսյանը պետք է ավելի վաղ՝ փետրվարի 6-ին ներկայանար քննչական մարմնին, բայց ինքը խոսել էր քննիչի հետ, պայմանավորվել էին, որ ավելի ուշ ներկայանա:

Ըստ փաստաբանի` փոխհամաձայնությունը հաշվի չառնելով՝ Սարգսյանին կալանավորվել են:





Լրահոս