Մարկ Վարդանյանի արտահանձնումը Ռուսաստանի քաղաքացիների հանդեպ՝ ԱՄՆ որսի օրինակ է. ՌԴ ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ կապված «երրորդ երկրներում ԱՄՆ-ի պահանջով Ռուսաստանի քաղաքացիների բերման ենթարկման կամ ձերբակալության հետ»՝ հիշեցնելով Նորվեգիայից ԱՄՆ Ռուսաստանի քաղաքացի Մարկ Վարդանյանի արտահանձնման մասին, փոխանցում է Rusarminfo-ն:

«Նախկին պես ականատես ենք լինում Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ «որսին»: 2016թ. ԱՄՆ արտահանձնվեցի Ռուսաստանի 4 քաղաքացի՝ Մ.Վ. Սենախ, Ա.Ե.Սերգեև, Մ.Վ.Սերով՝ Ֆինլանդիայից և Մ.Է.Վարդանյան՝ Նորվեգիայից: Վերջին դեպքերից էր Ս.Վ.Լիսովի ձերբակալությունը Իսպանիայում»,-ասվում է հայտարարության մեջ:

27-ամյա ծրագրավորող Մարկ Վարդանյանը ձերբակալվել էր Նորվեգիայում ԱՄՆ-ի պահանջով՝ «Ցիտադել» վիրուսի տարածման կասկածանքով, որն օգտագործվում է անձնական տվյալները գողանալու համար:  2016թ. նոյեմբերին Նորվեգիայում վերջնական որոշում էր կայացվել ԱՄՆ-ին Վարդանյանի արտահանձնման մասին: ՌԴ ԱԳՆ-ում հավելել են, որ Վարդանյանի արտահանձնումը բացասական ազդեցություն կունենա Մոսկվայի և Օսլոյի միջև:




Լրահոս