«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պարզվում է՝ ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն առանձնակի սեր ունի բույսերի նկատմամբ, եւ նրա ղեկավարած գերատեսչությունն այս տարի նախատեսել է գնել բավական մեծ թվով բույսեր, ծաղիկների սոխուկներ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՍԴ-ն 80 հատ բույսի համար նախատեսել է հատկացնել 200 հազար դրամ՝ յուրաքանչյուրի համար 2500 դրամ: Եւս 100 հատ ծաղիկի սոխուկ էլ ՍԴ-ն գնելու է 300 հազար դրամով՝ հատը 3 հազար դրամ:
Ընդ որում, ՍԴ-ն այն եզակի գերատեսչություններից է, որը ամեն տարի գումար է հատկացնում բույսերի, ծաղիկների համար: Հայաստանի թիվ մեկ դատարանն այս տարի եւս 3 մլն դրամ էլ ծախսելու է շենքի վերանորոգման համար: Ըստ ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանի. «Բոլորդ ծանոթ եք շենքի վիճակին. 90-ականների շենք է, 22 տարի չենք վերանորոգել: Հիմա ընթացիկ ծախսերն են կրճատում, դա զարմանալի է»:
Առավել մանրամասը՝ թերթի այսօրվա համարում