Բելառուսում հայտնել են, թե ինչու Պուտինը չի պատերազմի Լուկաշենկոյի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ մի դեմքում չի հարձակվի Բելառուսի վրա, քանի որ Ալեքսանդր Լուկաշենկոն նրա վերջին դաշնակիցն է: Այս մասին Obozrevatel-ի հետ զրույցում ասել է բելառուս քաղաքական գործիչ, «Երիտասարդ ճակատ» ընդդիմադիր միավորման ղեկավար Դմիտրի Դաշկևիչը:

«Կարծում եմ, որ փաստացի անհնար է, որպեսզի Պուտինը պատերազմի Լուկաշենկոյի հետ: Քանի որ նա փաստացի վերջին դաշնակիցն է: Հարձակվել մի մարդու վրա, ով իրեն լավ ընկեր է համարում, դժվար է, քան նրա վրա, ով Ռուսաստանին օկուպանտ է անվանում և այլն»,-ասել է  բելառուս քաղաքական գործիչը:

Ավելի վաղ ռուսական մի շարք ԶԼՄ-ներ հայտնել էին, որ թեպետ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկ շաբաթ կանցկացնի Սոչիում, ՌԴ նախագահը չի հանդիպի վերջինիս հետ, քանի որ նման հանդիպում չի պլանավորվում:




Լրահոս