ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`
- Փետրվարի 27-ին, ժամը 11:00-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում (Ք. Երեւան Պուշկին 56ա) տեղի էունենալու ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված «Մարդու իրավունքների պաշտպանի մասին»ՀՀ սահմանադրական նոր օրենքին:
Պաշտպանը կներկայացնի Սահմանադրական օրենքի փոփոխությունները եւ Պաշտպանի` օրենքով սահմանված նորլիազորությունները:
- ՓԵՏՐՎԱՐԻ 27-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանի, «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանի ասուլիսը:
ԹԵՄԱ – Մարզային հեռուստաընկերության խնդիրները. արդյո՞ք վերջիններս փակման եզրին են:
Փետրվարի 27-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: ԹԵՄԱ` ՀՀ ներքաղաքական իրողությունների, Ղարարաղյան գործընթացում պահպանվող փակուղային վիճակի և ապագա հնարավոր զարգացումների շուրջ:
Ժամը 13:00` սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: ԹԵՄԱ` Ընտրություններին ընդառաջ. հանրային սպասումների և ներքաղաքական գործընթացների մասին:
- Փետրվարի 27-ին ժամը 13.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա «Հոգևոր Հայաստան»-ի աջակիցներ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի և ՀՀԿ հիմնադիր Կարապետ Կարապետյանի համատեղ ասուլիսը։
Թեման՝ «ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման այլընտրանքային ճանապարհները»։
ՀՈՒՇԱԳԻՐ`
- Փոխըմբռնման հուշագիր` «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում»
Փետրվարի 27-ին, ժամը 12:00-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ԿԳՆ-ի և «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության միջև կստորագրվի փոխըմբռնման հուշագիր` «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում համագործակցության մասին: Հուշագիրը կստորագրեն ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը և «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության նախագահ Մկրտիչ Այվազյանը: