Փաստաբանների պալատի նախագահը հայտարարություն է տարածել ՔԿՀ աշխատակիցների վարքագծի վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարարություն է տարածել ՔԿՀ աշխատակիցների կողմից դրսևորած վարքագծի վերաբերյալ: Ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ:

«ՔԿՀ աշխատակիցների կողմից դրսևորած վարքագծի կապակցությամբ տեղեկացնում եմ.

1. ՔԿՀ-ն փաստացի և իրավաբանորեն գտնում էր, որ
ա) փաստաբանին կարելի է խուզարկել.

բ) արգելված իրերը, այդ թվում՝ քրեական գործի նյութերին չառնչվող փաստաթղթերը փաստաբանն իրավունք չունի իր հետ տեղափոխել.

գ) փաստաբանի մոտ գտնվող նյութերը քրեական գործի հետ առնչվել-չառնչվելը պետք է որոշեր ՔԿՀ աշխատակիցը.

դ) նյութերի ներքո հնարավոր է թաքստոցներ լինեն և փաստաբանը իր վստահորդին ինչ որ բան փոխանցի.

ե) նախկինում եղել են դեպքեր, երբ փաստաբանները արգելված իրեր են փոխանցել.

զ) իրենք ունեն պահախցեր, որտեղ կարելի է արգելված իրերը ժամանակավոր թողնել։

2. Պաշտոնատար անձանց հետ քննարկումների արդյունքում մեր կողմից հնչեցվել են հետևյալ փաստարկները՝

ա) ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի և «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն
փաստաբանին չի կարելի խուզարկել.

բ) փաստաբանի մոտ գտնվող փաստաթղթերը փաստաբանական գաղտնիք են պարունակում, լինեն դրանք տվյալ քրեական գործի հետ առնչվող, թե՝ այլ վստահորդի գործին առնչվող (Փաստաբանության մասին ՀՀ օրենք 21 հոդված, մաս 7).

գ) ՔԿՀ աշխատակիցը ոչ իրավագիտակցության և ոչ էլ տեղեկացված լինելու տեսանկյունից չի կարող տարբերակել նյութը քրեական գործին առնչվում է, թե՝ ոչ, հետևաբար ինքնին այդ տրամաբանությամբ նյութեր զննելը չի կարող օրինական նպատակ հետապնդել.

դ) փաստաբանն իր վստահորդի հետ աշխատելիս հիմնականում պետք է օգտվի համակարգչից (քննչական կոմիտեն նույնիսկ գործի նյութերը էլեկտրոնային կրիչով է փոխանցում).

ե) ՔԿՀ կանոնակարգով արգելված է կալանավորվածներին ունենալ որոշակի իրեր և նյութեր, իսկ ՔԿՀ-ն կալանավորին, որպես կանոն խուզարկում է, մինչև փաստաբանի մոտ ու ղեկցելը և դրանից հետո.

զ) ՔԿՀ պահախցերը որևէ վստահություն չեն ներշնչում, քանի որ ՔԿՀ աշխատակիցը ֆիզիկապես կարող է բացել այն և ծանոթանալ նյութերին։

3. Քննարկումների արդյունքում ՀՀ արդարադատության նախարարության և ՔԿՀ վարչության պետի հետ հայտարարություն տարածեցինք արձանագրելով այն նվազագույն պայմանները, որոնք ՔԿՀ աշխատակիցները պետք է հաշվի առնեն։ Հայտարարության տեքստին ծանոթ եք։

4. Տարընկալված հարցերը՝

ա) Արդյոք կարող է փաստաբանը զննության ենթարկվել։
Պատասխան՝ իմ կարծիքով, այո։ «Ձերբակալված և կալանավորված անձան ց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի վերջին պարբերության համաձայն՝ Ձերբակալվածներին պահելու վայր և կալանավորվածներին պահելու վայր մուտք և ելք գործող անձը, ինչպես նաև նրա իրերը ձերբակալվածներին պահելու վայրի և կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմերի կողմից կարող են ենթարկվել զննության:

բ) Ինչպես են փաստաթղթերը զննության ենթարկելու՝ առանց բովանդակությանը ծանոթանալու։

Պատասխան՝ Այդ զննությունը չի կարող կատարվել քրեական գործի նյութերի հետ առնչությունը պարզելու նպատակով։ Հետևաբար, փաստաթղթերի զննությունը կարոÕ ² է կատարվել միայն թաքնված իրեր հայտնաբերելու նպատակով։ Բովանդակությունը թաքցնելու պայմանները պետք է ապահովեն ՔԿՀ աշխատակիցները։

գ) Կարող են փաստաբաններին պատեհ-անպատեհ զննել։
Պատասխան- իմ կարծիքով՝ փաստաբանին կարող են զննել միայն ողջամիտ կասկածի դեպքում։ Օրինակ, եթե մետաղորսիչ սարքն ազդանշան է տվել, ապա ՔԿՀ աշխատակիցը կարող է զննել փաստաբանի իրը՝ պահպանելով փաստաբանի իրավունքները և հարգելով փաստաբանի արժանապատվությունը։

դ) Պետք է արդյոք զննության կարգը տարածվի բոլորի նկատմամբ։
Պատասխան՝ այո։ Եթե փաստաբանին զննում են, իսկ քննիչին՝ ոչ, ապա կարծում եմ փաստաբանն էլ պետք է հրաժարվի զննության ենթարկվելուց և այս մասին տեղեկացնի պալատին՝ հարցը բարձրաձայնելու նպատակով»։




Լրահոս