Թուրքիայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ կապված Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդագի ելույթի չեղարկման հետ, փոխանցում է AFP-ը:
«Հանդիպման չեղարկումից հետո Անկարայում Գերմանիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ: Նրան է փոխանցվել դեպքի հետ կապված մեր մտահոգությունն ու մեր արձագանքը»,-գործակալությունը մեջբերում է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը:
Թուրքական ԶԼՄ-ների տվյալներով՝ դեսպանին ընդունել է եվրոպական հարցերով Թուրքիայի ԱԳՆ քարտուղարի տեղակալ Մեհմեդ Քեմալ Բոզայը, ով նրան նոտա է հանձնել: