Իրանցի զինվորականները հակաօդային պաշտպանական ուժերի զորավարժությունների ընթացքում ռուսական զենիթահրթիռային С-300 համակարգերի հաջող փորձարկում են անցկացրել, փոխանցում է իրանական Tasnim գործակալությունը:
«Այդ համակարգերից ոչնչացվել են պայմանական թիրախները»,-ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:
Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ «Դեմավենդ» մանևրների ընթացքում իրանցի մասնագետները ռուսական զենիթահրթիռային համակարգերի փորձարկման ամբողջական համալիր են անցկացրել: