«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 10-ից Կարեն Կարապետյանը եռօրյա այցով քարոզարշավի կլինի Սյունիքի մարզում` Սիսիանից մինչեւ Մեղրի, նաեւ` Վայոց Ձոր: Սյունիքը, որն ունի ռազմավարական նշանակություն եւ ամենաշատ ընտրողը, անհանգստություն է պատճառում ՀՀԿ-ին:
Նորանշանակ մարզպետը, ում այնքան էլ չեն սիրում մարզում` «անհասկանալի կերպար» է, եւ կադրային «անհասկանալի» խաղերն էլ սրել են իրավիճակը:
Թեեւ մարզպետը վստահեցնում է, որ «խփելու» է որքան պետք է, «ինչպես» պետք է, մանավանդ, որ ՀԷՑ-երի եւ «գազի» աշխատակիցները տեղերում մոբիլիզացված են, այնուհանդերձ, ԲՀԿ-ի ակտիվությունը, Լիսկայի «տակից տորպեդահարումն» առանձնապես մեծ լավատեսություն չեն ներշնչում ՀՀԿ-ին:
Վարչապետը փորձելու է հասկանալ, թե ինչն ինչոց է, որ հնարավորինս խուսափեն ֆիասկոյից: Ի դեպ, մարտի 21-22-ին Սյունիքում է լինելու նաեւ Գագիկ Ծառուկյանը․ նա կհասնի մինչեւ Մեղրի»:
Ավելi մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: