ՀՀԿ-ն Հայաստանում ստեղծել է հուսահատության ճահիճ. Նիկոլ Փաշինյանը՝ Արաբկիրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր «Ելք» դաշինքը քարոզարշավ է իրականացնում Երևանի Արաբկիր վարչական շրջանում: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու դաշինքի այլ թեկնածուներ հանդիպել են ընտրողների հետ: Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը նշեց.

«ՀՀԿ-ն և Սերժ Սարգսյանի գլխավորությամբ երկարատև և կոռուպցիոն գործունեության արդյունքում Հայաստանում ստեղծել են հուսահատության ճահիճ և հիմա փորձում են վարչական լծակների, փողի գործադրմամբ, բարոյահոգեբանական ճնշումների մեթոդով  ավելի խորացնել այդ ճահիճը՝ իրենց գործունեությունը բարեհաջող շարունակելու համար»,- հայտարարեց նա:

Նա նաև հավելեց, որ այդ ճահճից ելք կա և մարդիկ կարող են օգտվել այդ հնարավորությունից՝ «Ելք» դաշինքի օգտին քվեարկելով:  «Ապրիլի 2-ին գնացեք ընտրատեղամասեր և քվեարկեք ԵԼՔ դաշինքի օգտին՝  ընտրելով 1 քվեաթերթիկը: Մի հուսահատվեք. որովհետև ԵԼՔ կա»:




Լրահոս