​Բուլղարիան հետ է կանչել Թուրքիայում իր դեսպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

​Բուլղարիան հետ է կանչել Թուրքիայում իր դեսպանին խորհրդակցության համար՝ Թուրքիային մեղադրելով երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններին միջամտելու մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով AFP գործակալությանը:

Ավելի վաղ թուրք դեսպանն աջակցել էր թուրքամետ կուսակցությանը:

Ընդ որում, Անկարան կոչ է արել Թուրքիայում բնակվող 60 հազար բուլղարացիներին քվեարկել այդ կուսակցության օգտին, ինչը Բուլղարիայում գնահատել են որպես «ուղիղ միջամտություն» երկրի ներքին գործերին:

Բուլղարիայում խորհրդարանական ընտրությունները կկայանան մարտի 26-ին: Համաձայն սոցոլոգիական հարցումներին՝ առաջատար է «Քաղաքացիներ Բուլղարիայի եվրոպական զարգացման համար» կուսակցությունը՝ երկրի նախկին վարչապետ Բոյկո Բորիսովի գլխավորությամբ:




Լրահոս