«Գազպրոմ» ՀԲԸ Վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի՝ Հայաստանի համար բնական գազի արժեքի, ինչպես նաև հանրապետության ներքին շուկայում վաճառվող բնական գազի սակագնի վերաբերյալ հայտարարությունը որոշ ԶԼՄ-ների կողմից ներկայացվել է այլ կերպ: Իրականում Ա. Միլլերը խոսել է ոչ թե հեռանկարային սակագների մասին, այլ ներկայացրել է գազի մատակարարումների շուրջ արդեն կայացված որոշումները:
Մարտի 15-ին Ա. Միլլերը հայտարարել է բառացիորեն հետևյալը. «Անցած տարվա դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության կառավարության հետ անցկացրել էինք բանակցություններ և գտել, որ հնարավոր է գնալ նրան, որպեսզի պահպանենք գների արտոնյալ մակարդակը 2017 թվականի համար: Ընդ որում մենք նաև համաձայնվել էինք, որ Հայաստանի Հանրապետությունը կգնա ներքին սակագնի նվազեցմանը սպառողների համար Հայաստանի տարածքում, սակայն դա հնարավոր է դարձել այդ թվում նաև այն պատճառով, որ մենք հասել էինք նոր պայմանավորվածության»:
Ստորև ներկայացնում ենք «Գազպրոմ» ՀԲԸ Վարչության նախագահ Ա.Միլլերի հայտարարությունը, որը մարտի 15-ին հրապարակվել է vedomosti.ru կայքում (http://www.vedomosti.ru/business/news/2017/03/15/681314-gazprom), ինչպես նաև ռուսաստանյան մի շարք այլ լրատվամիջոցների կողմից: