ԱԺ ժամանցի չեմ գնալու. Հարություն Կարապողոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական քոչարի, դհոլ ու զուռնա` Էրեբունի վարչական շրջանի բակերից մեկում հայկական մթնոլորտով ու առանձնակի ջերմությամբ ընդունեցին ԱԺ պատգամավորի անկուսակցական թեկնածու Հարություն Կարապողոսյանին և վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանին։

«Մենք այսօր ունենք ազատ ու անկախ պետություն, պետություն, և ոչ թե պարզապես երկիր, ունենք հզոր ու մարտունակ բանակ, ունենք լուսավոր երիտասարդություն, ու պետք է ապահովենք լուսավոր ապագա այդ երիտասարդության համար»,- իր ելույթում նշեց պարոն Կարապողոսյանը: «ԱԺ գնալու եմ ձեր անունից ու վստահ եղեք ժամանցի չեմ գնալու, չեմ լինելու այն պատգամավորը, ով խուսափում է հանդիպել ու շփվել իր ընտրողի հետ»,- ավելացրեց թեկնածուն:

Ներկա գտնվողներին թեկնածուն ծանոթացրեց իր ծրագրին, իր գաղափարներին և այն խնդիրներին, որոնք բարձրաձայնվելու և լուծում են ստանալու խորհրդարանական հարթակից: Կարապողոսյանը շեշտեց, որ իր օրենդրական գործունեության ընթացքում հատկապես ուշադրության են արժանանալու Էրեբունի համայնքի կարևորագույն խնդիրները, որ Էրեբունի անունը հաճախակի է հնչեցվելու Ազգային ժողովից և հետամուտ է լինելու դրանց կարգավորմանն ու օրենքի ուժով լուծմանը:

Հանդիպման ավարտին ներկաները զրուցեցին պատգամավորի անկուսակցական թեկնածուի հետ՝ ներկայացնելով այն հարցերն ու խնդիրները, որոնք օր առաջ լուծման կարիք ունեն: Ներկաներից մի քանիսը հատուկ ընդգծեցին, որ ի դեմս Կարապողոսյանի տեսնում են այն անձին, ով ըստ պատշաճի ներկայացնելու է իրենց համայնքը, իր գործունեությամբ նպաստելու է, որպեսզի բնակիչների կյանքը դառնա առավել բարեկեցիկ և ապահով:




Լրահոս