Հարց քաղաքացիներից` ովքե՞ր կարող են գյուղատնտեսական կոոպերատիվի անդամ դառնալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ովքեր կարող են գյուղատնտեսական կոոպերատիվի անդամ դառնալ: Եվ կցանկանայի իմանալ նաեւ՝ ի՞նչ ծառայություններ է մատուցում կոոպերատիվն իր անդամներին:

Նորայր Նալբանդյան (59 տարեկան, գյուղատնտես)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ համաձայն «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքի՝ կոոպերատիվի անդամ կարող են դառնալ իրավաբանական եւ տասնվեց տարին լրացած ֆիզիկական անձինք: Տասնվեցից մինչեւ տասնութ տարեկան ֆիզիկական անձինք կարող են դառնալ կոոպերատիվի անդամ ծնողի, որդեգրողի կամ հոգաբարձուի կամ խնամակալության եւ հոգաբարձության մարմնի համաձայնությամբ կամ դատարանի որոշմամբ:

Նշենք, որ կոոպերատիվի կողմից առաջարկվող ծառայությունները պետք է օգնեն արտադրողին արդյունավետությունն ու որակը բարելավելու համար: Բոլոր ծառայությունների ապահովման նպատակով կոոպերատիվը միշտ պետք է հաշվի առնի արտադրանքի համար նախատեսված վերջնական շուկան:

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ կոոպերատիվի անդամները մասնակցում են ե՛ւ որպես սեփականատեր, ե՛ւ որպես օգտատեր: Նրանք իրավունք ունեն մասնակցել կոոպերատիվի նպատակների ձեւակերպմանը, որոշումների կայացման եւ վերահսկման ու գնահատման գործընթացներին:




Լրահոս