Ուկրաինան ի վիճակի չէ ապահովել «Եվրատեսիլ»-ի մասնակիցների և հյուրերի անվտանգությունը, այդ իսկ պատճառով այն պետք է տեղափոխել մեկ այլ երկիր, օրինակ, Հայաստան կամ Ադրբեջան: Այս մասին հայտարարել է ռուս պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը:
«Ես համոզված եմ, որ Եվրոպական հեռարձակման միության ներկայացուցիչները պետք է հրապարակայնորեն ներողություն խնդրեն բոլոր մասնակիցներից կամ տեղափոխեն մրցույթը հաջորդ տարի կամ էլ մեկ այլ երկիր: «Եվրատեսիլ»-ը կարելի է անցկացնել Հայաստանում, Ադրբեջանում, որտեղ պատահի: Դա պետք է հիմնված լինի Ուկրաինայի քաղաքական համակարգի ձախողմամբ, ինչպես նաև որպես բողոք՝ Ռուսաստանի ներկայացուցչի մասնակցությունը մերժելու դեմ»,-ասել է Պրիգոժինը NSN-ի հարցազրույցում:
Ավելի վաղ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Ղրիմ այցի հետ կապված կստուգի Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկ Հարությունյանին: