ՖՈՏՈ. Քվեատուփը` պատուհանի մոտ. ընտրական օրենսգրքի պահանջների խախտում է գրանցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի թղթակիցը Երևանի 9/19 ընտրատեղամասից (Կենտրոն վարչական շրջան, Շևչենկոյի անվան թիվ 42 դպրոց, Մաշտոց 5/2) հայտնում է, որ տեղում խախտվում է քաղաքացիների իրավունքը: Բանն այն է, որ քվեախցիկը տեղադրված է հենց պատուհանի մոտ, ինչն ընտրական օրենսգրքի պահանջների խախտում է:

Ի դեպ, տեղամասի մոտ մեր թղթակիցը նկատել է նաեւ տղամարդկանց, որոնք խիստ հայացքներով հետևել են ընտրողների անցուդարձին: Նրանք, ամենայն հավանականությամբ, վերահսկում են, որպեսզի անձիք, որոնց ընտրակաշառք է բաժանվել, քվեարկեն իրենց նախընտրած թեկնածուի օգտին:

 




Լրահոս