Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Սերժ Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ կապված երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ:

«Վերջին տարիների ընթացքում՝ հիմնվելով բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա, որոնք կապում են ռուս և հայ ժողովուրդներին, մենք կարողացանք ռուս-հայկական հարաբերությունները դաշնակցային համագործակցության բարձր մակարդակի հասցնել»,-ասվում է Պուտինի ուղերձում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում:

Շնորհավորական ուղերձում նշվում է նաև, որ երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը դինամիկ զարգանում է, իսկ առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում իրականացվում են մասշտաբային ծրագրեր:

Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. ապրիլի 3-ին:




Լրահոս