«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն առաջին անգամ դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, փոխանցում է Reuters-ը:
Խմբավորման ներկայացուցիչ Աբի ալ-Հասան ալ-Մուհաջերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն բանկրոտ է և «նրա մոտակա վերջն ակնհայտ է յուրաքանչյուրին»:
Ահաբեկիչների տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է «խորտակված» Միացյալ նահանգների մասին, որը ղեկավարվում է «ապուշի» կողմից: Գրոհայինները նաև հայտարարել են, որ Թրամփը «չգիտի, թե ինչ է Սիրիան և Իրաքը»:
Գործակալությունը նշում է, որ սա իսլամիստների առաջին հայտարարությունն է, որտեղ նշվում է ԱՄՆ նոր նախագահի անունը:
Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ մտադիր է ոչնչացնել ահաբեկիչներին: Նրա խոսքով՝ Վաշինգտոնը պատրաստ է համագործակցել այլ երկրների հետ, որպեսզի «երկրի երեսից ջնջի այդ թշնամուն»: