Ովքեր կմասնակցեն Երևանի ավագանու ընտրություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 30-ից մեկնարկել է մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների առաջադրումների փուլը: Մինչեւ ապրիլի 9-ը այն քաղաքական ուժերը, որոնք պետք է մասնակցեն ավագանու ընտրություններին, հնարավորություն ունեն փաստաթղթերը ներկայացնել ԿԸՀ: Միայն թե երեկվա դրությամբ ԿԸՀ-ում դեռ որեւէ առաջադրում չկար. ամենայն հավանականությամբ, քաղաքական ուժերը փորձում են դուրս գալ խորհրդարանական ընտրությունների սթրեսային իրավիճակից:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում որեւէ քաղաքական ուժ հստակ չհայտարարեց, թե ով է լինելու իրենց թեկնածուն, եւ, ընդհանրապես, արդյոք մասնակցելու են ընտրություններին, թե ոչ: Կարելի է ենթադրել, որ ԱԺ մտնելու համար օրենքով սահմանված շեմը հաղթահարած կուսակցություններն ու դաշինքները կմասնակցեն այդ ընտրություններին, եւ հիմնական խնդիրը մյուս ուժերի հետ է կախված:

Ի դեպ, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում միայն Հայաստանի կոմունիստական կուսակցությունը ամենակողնորոշվածը գտնվեց եւ հստակորեն տեղեկացրեց, որ իրենք չեն մասնակցելու այդ ընտրություններին, թե որն է պատճառը, կուսակցապետ Տաճատ Սարգսյանը որեւէ կերպ չպարզաբանեց: Նշենք նաեւ, որ ապրիլի 9-ից մինչեւ ապրիլի 14-ը ԿԸՀ-ն կիրականացնի ներկայացված ցուցակների գրանցումը: Ընտրությունների քարոզարշավը մեկնարկելու է ապրիլի 21-ից:




Լրահոս