«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին մարտի 31-ին «Ելք» դաշինքի անդամների եւ Արթուր Այվազյանի` Մանախի միջեւ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել: Մասնավորապես մեզ հասած լուրերի համաձայն՝ միջադեպի մասնակից է եղել նաեւ Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանի ազգականը` Գոռ Հարությունյանը:
Սակայն իրավապահներն ամեն կերպ փորձում են գաղտնի պահել Արթուր Այվազյանի հետ միջադեպի մասնակից մյուս տղաների անունները՝ հենց Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանի գործոնի շնորհիվ: «Ժողովուրդ» օրաթերթը Սյունիքի մարզի դատախազից փորձեց պարզել, թե արդյո՞ք իր ազգականը՝ Գոռ Հարությունյանը, նշված օրը եղել է Մանախի հետ: «Հասկացանք, որ Գոռն իմ ազգականն է, բայց ես ինչ կապ ունեմ այդ ամենի հետ: Եթե այլ հարցեր ունեք, դիմեք դատախազության հանրային կապերի բաժին»,- ասաց նա»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: