Եվրոպական դիտորդների վերջնական գնահատականից շատ բան է կախված. համաձայնագիրը կկնքվի՞. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ընտրությունների վերաբերյալ եվրոպական դիտորդների վերջնական գնահատականից է կախված, թե Հայաստանը մաս կկազմի՞ այս օրերին մեկնարկող ԵՄ հարեւանության «Յունկեր» ծրագրին, որը լուրջ գումարներ է տրամադրելու հարեւանության երկրներին` Մոլդովա, Ուկրաինա, Հայաստան, որից, ի դեպ, մենք օգտվել ենք 2014-2017թթ․՝ անկախ ասոցացումից: Փուլային տրանշներով տրվող այդ գումարը նախատեսված է հանրային կառավարման, արդարադատության, մասնավոր սեկտորի զարգացման համար:

Որքա՞ն է գումարի չափը՝ հետաքրքրվեցինք ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանից: «Մոտ 180 մլն․ եվրո»: Դե, դա առ ոչինչ է Ծառուկյանի խոստացած 15, կոմունիստների` 16, վարչապետի՝ 3,2 միլիարդի դիմաց, սակայն կարեւոր է որպես ԵՄ ինտեգրման քաղաքական կոմպոնենտ. կարծո՞ւմ եք, որ ընտրությունների այնպիսի գնահատական կստանաք, որ ԵՄ-ն կտա այն:

«Լավ ընտրություններն առաջին հերթին մեզ էին պետք. կարծում եմ` մենք ամեն ինչ արեցինք դրա համար։ Դատելով եվրոպացի գործընկերների տված նախնական գնահատականից, վստահաբար կարող եմ ասել` համագործակցությունը կշարունակվի, նոյեմբեր ամսին էլ կկնքվի այդքան սպասված նոր համաձայնագիրը»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս