ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՊԵԿ-ի առաջ ծանր խնդիր ենք դնում. վարչապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության այսօրվա նիստից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին հանձնարարեց ներկայացնել կապիտալ ծախսերը: Վարդան Արամյանն ընդգծեց, որ հնարավոր է բյուջեի լրացուցիչ միջոցներն ուղղեն կապիտալ ծախսերին:

«3.2 տոկոս տնտեսական աճը, պարո′ն վարչապետ, դա մեր թիմի ամբիցիան չէ, եւ մեր թիմի ամբիցիան շատ ավելի բարձր տնտեսական աճն է: Մենք միջնաժամկետում հավակնում ենք ունենալ շատ ավելի բարձր տնտեսական աճի ցուցանիշներ»,- նշեց նա:

Արամյանի խոսքով, շուրջ 98 մլն դոլարի չափով առանձնացրել են ծրագրեր, որոնք այս տարի է հնարավոր իրականացնել: Անդրադառնալով հարկահավաքության առաջին եռամսյակի ցուցանիշներին` Արամյանը նշեց, որ ՊԵԿ-ն առաջին եռամսյակում 1 տրիլիոն 135 միլիարդ դրամի հարկերի հավաքագրման ծրագիրը գերակատարել է 11.5 միլիարդ դրամով:

Վարչապետն էլ իր հերթին նշեց, որ Պետեկամուտների կոմիտեի աշխատանքի առաջին հատվածը գնահատում է լավ: Նա հավելեց, որ լավ են գիտակցում` ՊԵԿ-ի առաջ ծանր խնդիր են դնում: «Սա ընդհանրապես աննախադեպ է, երբ որ մենք տարվա մեջ 2017 թվականի պլանը դրել էինք բավականին բարձր, պլանը գերակատարելու պարագայում մենք պլանը փոխում ենք»,- նկատեց Կարեն Կարապեյանը:

Մանրամասները՝  տեսանյութում




Լրահոս