ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծառուկյանի կողմից մերժվելու հետևանքը. ինչ անել շոկից դուրս գալու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներից դժգոհ եւ հիասթափված «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամները վերջապես որոշեցին կոտրել քար լռությունը եւ զրուցել լրագրողների հետ: Երեկ ՕՐՕ դաշինքի անդամ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձ կատարեց ընտրությունների արդյունքներին, խորհրդարան անցած քաղաքական ուժերին, ինչպես նաեւ իրենց դաշինքի ապագային:

Մարտիրոսյանը մասնավորապես հայտարարեց, թե ընտրություններն անցկացրել են երեք հոգի՝ Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը եւ Միքայել Մինասյանը /վերջինս Վատիկանում ՀՀ դեսպանն է եւ Սերժ Սարգսյանի փեսան/: «Ժառանգության» փոխնախագահի խոսքով՝ Միքայել Մինասյանի ուղղորդմամբ սեւ քարոզչություն է իրականացվել իրենց դեմ, եւ տեղեկատվություն կա, որ նա խորհրդարան մուտք գործած դաշինքներից մեկի թիկունքում է կանգնած եղել: Ինչպես պարզաբանեց Մարտիրոսյանը, խոսքը «Ելք» դաշինքի մասին է: Անկեղծ ասած՝ Սերժ Սարգսյանի վերաբերյալ «Ժառանգության» փոխնախագահի դիրքորոշումը հասկանալի է, բայց ահա Գագիկ Ծառուկյանի եւ «Ելք» դաշինքի մասին նրա հայտարարությունները բավականին տարակուսելի են:

Հիշեցնենք, որ այդ հայտարարություններն անում է մի կուսակցության փոխնախագահ, ով մինչեւ ՕՐՕ դաշինքի մաս կազմելը, հայտարարում էր, որ համագործակցության տարբերակ է քննարկում նաեւ «Ելք» դաշինքի հետ: Փաստրեն «Ժառանգությունն» ի՞նքն էր ցանկանում համագործակցել Միքայել Մինասյանի հետ՝ բանակցելով իբր նրա հովանավորած դաշինքի հետ:

Ինչ վերաբերում է Ծառուկյանին, ապա այստեղ էլ հարցերը շատ են: Ի վերջո, ընդամենը երեք տարի առաջ «Ժառանգություն»-ը սերտորեն համագործակցում էր Գագիկ Ծառուկյանի հետ՝ «քառյակի», ապա «եռյակի» շրջանակներում, իսկ այս խորհրդարանական ընտրություններից առաջ էլ նույն Արմեն Մարտիրոսյանի միջոցով ակտիվ բանակցություններ էր վարում ընտրություններին միասին մասնակցելու հնարավորության շուրջ:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:

Վահագն Հակոբյան, Հովսեփ Ենոքյան




Լրահոս