Արթուր Նալբանդյանը սկսել է երաշխավորագրեր «բաշխել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը սկսել է երաշխավորագրեր «բաշխել»՝ դեսպանություններ ներկայացնելու նպատակով: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նման մի երաշխավորագիր Լոռու մարզպետը տվել է Վանաձորի «Ցալկուտ» համատիրության նախագահ Սիլվա Եթիմյանին: Բանն այն է, որ Եթիմյանը մտադիր է զբոսաշրջության նպատակով մեկնել Բելգիա:

Սակայն նրան անհրաժեշտ է եղել դեսպանատուն ներկայացնել երաշխավորագիր, որն էլ տվել են ե՛ւ մարզպետը, ե՛ւ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: Տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց Սիլվա Եթիմյանի հետ, որն ասաց. «Այո՛, մարզպետը տվել է, նույնիսկ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն է երաշխավորագիր տվել: Բայց ես այստեղ եղբայր ունեմ, գերեզմաններ ունեմ, չեմ պատրաստվում որեւէ մեկին թողնել ու լքել երկիրը»:




Լրահոս