Դիմադրության շարժման մասնակիցները Երրորդ ռեյխի ուժերի գրաված տարածքների բնակիչներն էին, ովքեր պայքարի տարբեր ձևեր էին ընտրել:
Ամենատարածված մեթոդներն էին հակաֆաշիստական քարոզչությունը, գաղտնի գրականության հրապարակումն ու տարածումը, գործադուլներն ու դիվերսիաները տրանսպորտային համակարգում և տարբեր հիմնարկներում, որոնց արտադրանքը նախատեսված էր գերմանացի զավթիչների համար:
Դիմադրության շարժումը լայն տարածում է գտել հատկապես ԽՍՀՄ-ում, Ֆրանսիայում, Իտալիայում, Լեհաստանում, Հարավսլավիայում, Բուլղարիայում և այլ երկրներում: Որոշ երկրներում դիմադրության շարժումը վերաճել է ազգային ազատագրական պայքարի: