Ինչպես հայտնի է՝ այսօր ԱԺ հերթական նիստը չկայացավ, քանի որ պատգամավորների մեծ մասը չէր ներկայացել: Այսօրվա նիստին մասնակցելու էր եկել պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, ով հաջորդ խորհրդարանում չի լինի:
Նա լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ միշտ էլ պարտաճանաչ է եղել և նորմալ է վերաբերվում այն հանգամանքին, որ հաջորդ խորհրդարանում չի լինելու: Հարցին` չհաջողվեց լինել նաև ավագանու անդամ, Սարգսյանը նշեց. «ԲՀԿ-ն որոշեց չմասնակցել: Ես չեմ սիրում անընդհատ ուղղություններ փոխել»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: