Ադրբեջանը հիստերիայի մեջ է. ղարաբաղյան օղին` Սանկտ Պետերբուրգի Duty Free-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանը հիստերիա է բարձրացրել  Սանկտ Պետերբուրգի Duty Free-ում ղարաբաղյան օղու վաճառքի պատճառով: Haqqin.az կայքի թղթակիցը հայտնել է, որ «Karabakh խաղողի», «Karabakh ծիրանի» և այլ տեսակների պիտակի վրա նշված է, որ ապրանքի արտադրողն ու արտահանողը «Ստեփանակերտի կոնյակի գործարանն» է:

Ըստ ադրբեջանական կայքի՝ Ստեփանակերտի կոնյակի գործարան»-ը չի համարվում ինքնուրույն իրավաբանական անձ, այն ներկայացնում է գլխամասային ընկերությունը, և «ոչ պատշաճ» կերպով է գրանցված, իսկ շշերի վրա շտրիխ-կոդը պատկանում է Երևանի կոնյակի գործարանին:

Haqqin.az-ը հետաքրքրվել է, թե ինչպես է ապրանքը հայտնվել Սանկտ Պետերբուրգի Duty Free-ում: Համապատասխան հարցով նամակ են հղել ղարաբաղյան օղին ներմուծող «Լենրիանտ» ընկերության գործադիր տնօրենին, սակայն ընկերությունից որևէ պատասխան չեն ուղարկել:

Ադրբեջանի ԱԳՆ-ն իր հերթին հայտարարել է, թե իբր դա «Ժնևի կոնվենցիայի և միջազգային այլ համաձայնագրերի կոպիտ խախտում է»:




Լրահոս