Պուտինին մարդասպան անվանած Fox News հեռուստաընկերության հայտնի հաղորդավարն աշխատանքից ազատվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին վիրավորած ամերիկյան Fox News ամենավարկանիշային հեռուստաընկերության հայտնի հաղորդավար Բիլ Օ’Ռայլին աշխատանքից ազատվել է սեռական ոտնձգությունների մեջ բազմաթիվ մեղադրանքներից հետո, փոխանցում է Gazeta-ն:  Բիլ Օ’Ռայլիի հաղորդումն ամենահեղինակավորն է Fox News հեռուստաընկերության եթերում:

Ռուսական լսարանին նա հայտնի դարձավ 2017թ. փետրվարին այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարցազրույցի ընթացքում Պուտինին «մարդասպան» անվանեց, որից հետո ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ամերիկյան հեռուստաընկերությունից պահանջեց ներողություն խնդրել:

Օ’Ռայլին հայտարարեց, որ եթե նույնիսկ ներողություն խնդրի, ապա քանի 6 տարուց ոչ շուտ:

Պեսկովն իր հերթին հայտարարեց, որ նշում կանի  օրացույցում 2023թ. և կվերադառնա այդ հարցին: «Մենք շատ բարի և շատ համբերատար ենք»,-հավելել է Պեսկովը:

Հայտնի հեռուստահաղորդավարը մեղադրվում է սեռական ոտնձգությունների մեջ: Փետրվարի կեսերին The New York Times պարբերականը՝ Օ’Ռայլիի վաղեմի մրցակիցը, հետաքննության սկսեց հաղորդավարի սեռական «սխրագործությունների» մասին: Պարզվել է, որ հեռուստաընկերության նախկին մի քանի աշխատակցուհիներ վերջին տարիներին նրան մեղադրել են ոտնձգությունների մեջ:




Լրահոս