Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքի էջում կատարած գրառման միջոցով իր զորակցությունն է հայտնել Նիգերիայում տեղի ունեցած ողբերգության զոհ գնացած մարդկանց ընտանիքներին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիգերիայում ողբերգություն է տեղի ունեցել Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Անդերլեխտ» պատասխան խաղի ժամանակ (2:1):
Քալաբար քաղաքի համատեղ դիտման կենտրոններից մեկում ավելի քան 30 մարդ էր զոհվել էլեկտրական հոսանքի հարվածից.
«Խորապես վշտացած եմ Նիգերիայում տեղի ունեցած ողբերգությունից: Աղոթում եմ մեր երկրպագուների հավերժական հանգստության համար և ուժ ու կորով մաղթում բոլոր նրանց, ովքեր տուժել են այս ողբերգությունից»,- գրել է Մխիթարյանը: