Ապրիլի 29-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում եռյակ է ծնվել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այդ օրը Կապանի բնակչուհին Երևանում մեկ տղա և երկու աղջիկ է լույս աշխարհ բերել: Երեխաների անուններն են` Սերյոժա, Սառա, Կարմելա:
Եռյակի մայրը` Առաքելյան Օֆելյան, ապրում է Կապանում և քաղաքի թիվ հինգ միջնակարգ դպրոցի ուսուցչուհի է: Երեխաներն այժմ դեռևս գտնվում են հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության ներքո, քանի որ նվազ քաշով են ծնվել: Նրանցից երկուսը դեռևս միացված է արհեստական շնչառական ապարատին, իսկ մյուսն արդեն շնչում է ինքնուրույն:
Նշենք, որ եռյակը ընտանիքի առաջնեկն է: Երեխաները լույս աշխարհ են եկել բնական ճանապարհով: