«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանի թիվ 38 մանկապարտեզի տնօրեն Սեդա Հակոբյանին, որը Գալուստ Սահակյանի հարսն է և ընտրություններին ակտիվորեն ձայներ էր հավաքում ամուսնու՝ Արման Սահակյանի համար, առաջիկայում կնշանակեն Երևանի Պ. Յավորովի անվան թիվ 131 հիմնական դպրոցի տնօրեն:
Դպրոցի ներկայիս տնօրեն Գրիգոր Սաֆարյանը, որը նաև մաթեմատիկայի ուսուցիչն է, շատ սիրված է ուսուցիչների և աշակերտների կողմից, և նրա փոխարեն Արման Սահակյանի կնոջ նշանակման լուրերը առաջացրել են դպրոցի ուսուցիչների խորը վրդովմունքը: Հավանաբար Գալուստ Սահակյանը որոշել է սեփական կապերն օգտագործելով պարգևատրել հարսիկին՝ վարչական ռեսուրսները օգտագործելով որդու հաղթանակին կարևոր մասնակցություն ունենալու համար»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: