«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ «Ժամանակ»-ի հետ զրույցում հերքել է տեղեկությունները, թե Սերժ Սարգսյանն իրեն առաջարկել է ղեկավարել Ազգային անվտանգության խորհուրդը: Միևնույն ժամանակ, սակայն Հովիկ Աբրահամյանը նշել է, որ իր և Սերժ Սարգսյանի հարաբերությունները լավ են:
«Մեր հարաբերությունները ոնց եղել, այնպես էլ մնացել են, մենք հո թշնամիներ չենք»,- ասել է Հովիկ Աբրահամյանը՝ առվակների ու գետակների պատմությունը համարելով «զուտ հարաբերական գնահատական»: Հովիկ Աբրահամյանը ևս մեկ անգամ նշել է, որ ինքը քաղաքականությունից չի հեռացել, այլ շարունակելու է զբաղվել հայանպաստ գործունեությամբ»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: