Մատաղիսի զորամասի հարևանությամբ գտնվող ջրամբարում ջրահեղձ եղած զինծառայողներից 19-ամյա Ռուբեն Մնացականյանին դեռևս չեն գտել: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, թե որոնողական աշխատանքները դեռևս շարունակվում են: Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել մայիսի 8-ին, երբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով զորամասին հարակից ջրամբարում ջրահեղձ էին եղել ՊԲ զինծառայողներ Ռուբեն Մնացականի Բարսեղյանը (ծնվ. 1998թ.), Ռաֆայել Արթուրի Բիշարյանը (ծնվ. 1997թ.) եւ Ռուբեն Հովհաննեսի Մնացականյանը (ծնվ. 1998թ.):
Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել էին Ռուբեն Բարսեղյանի և Ռաֆայել Բիշարյանի մարմինները: