Վարսերը պահանջում են հատուկ խնամք և պահպանում: Ներկայացնում ենք ճիշտ վարսահարդարման խորհուրդներ, որպեսզի ձեր մազերը մնան առողջ և պահպանված:
- Մշտապես կարծել ենք, թե սանրել պետք է սկսել արմատներից, սակայն իրականում այդպես չէ: Խորհուրդ է տրվում մազեր սանրելը սկսել ծայրերից:
- Եվս մեկ միֆ. մշտապես լսել ենք, որ ավելի ճիշտ է սանրել խոնավ մազերը, սակայն դա էլ է սխալ: Պետք է սպասել, մինչև դրանք չորանան:
- Շաբաթը մեկ անգամ պետք է լվանալ սանրը և հաճախ փոխել այն:
- Պետք է սանրվել նրբորեն: Հաճախ կտրուկ շարժումները կարող են վնաս պատճառել մազերի արմատներին:
- Սանրվելիս գլուխը ներքև պահեք: Այսպես մազերը սանրելն ավելի հեշտ կդառնա:
- Սանրեք մազերը` օգտագործելով եթերային յուղ: Դրանից մազերն ավելի փափուկ կդառնան: