Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը Անգլիա է մեկնել Թուրքիայից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիայի Մանչեսթեր քաղաքում մայիսի 22­-ին տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչ Սալման Աբեդին Մեծ Բրիտանիա է մեկնել Թուրքիայից: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, հայտնում է «Ռիա Նովոստի»­ն: Գերմանական հետախուզության ծառայության տվյալներով՝ մահապարտ ահաբեկիչը ահաբեկչությունից 4 օր առաջ Թուրքիայից մեկնել է Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաք, այնտեղից էլ՝ Մեծ Բրիտանիա:

Մանչեսթերում ահաբեկչական գործողությունը տեղի Է ունեցել մայիսի 22-­ի երեկոյան ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ավարտին: Մահապարտն ինքնաշեն ռումբը պայթեցրել Է «Մանչեսթր­Արենա» համալիրի ճեմասրահում: Վերջին տվյալներով՝ «Մանչեսթր­Արենայում» պայթյունի հետեւանքով զոհվել Է 22 մարդ, այդ թվում 12 երեխա, 64 հոգի գտնվում Է հիվանդանոցներում, 9 մարդ նախկինի պես համարվում Է անհայտ կորած: Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը:




Լրահոս