ՖՈՏՈ. Ինչպես երկար ժամանակ մաքուր պահել վարսերը և խուսափել յուղոտությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաղտնիք չէ, որ չի կարելի վարսերը հաճախակի լվանալ: Մազերը չափից հաճախակի լվանալը կարող է հանգեցնել թե ոչ դրական արդյունքի, այլ միանգամայն հակառակ ազդեցություն ունենալ:

Նրանք, ովքեր ամեն օր լվանում են իրենց վարսերը, ապա դրանք սկսում են ավելի մեծ քանաքակությանմբ ճարպ արտադրել:

Առաջարկում ենք մի քանի տարբերակ` մազերն ավելի ուշ լվանալու, բայց միեւնույն ժամանակ գեղեցիկ տեսք ունենալու համար:

Հետևեք սննդակարգին

Որպեսզի ձեր վարսերը երկար ժամանակ մաքուր մնան, պետք է սննդակարգից բացառեք յուղոտ և տապակած սնունդը, շաքարը և սպիտակ հացը: Դրանք ավելի լավ է փոխարինել բանջարեղենով և մրգերով, կաթնային մթերքներով, դիետիկ մսով:

Օգտագործեք չոր շամպույն

Որպեսզի յուղոտ փայլը թաքցնեք, վարսերը բաժանեք մասերի և չոր շամպույն քսեք արմատներին: Սպասեք 10 րոպե, ապա սանրեք վարսերը:

Օգտվեք աքսեսուարներից

Եթե մազափունջ ունեք, ապա կարող են օգնության հասնել վարսերի համար նախատեսված աքսեսուարները, որոնք գեղեցիկ են դիտվում նաև կարճ մազերի դեպքում:

Ուշադրություն դարձրեք ջրի ջերմաստիճանին

Ուշադրություն դարձրեք ջրի ջերմաստիճանին, որով լվանում եք վարսերը: Այն պետք է լինի գոլ, նույնիսկ մի փոքր սառը, բայց ոչ տաք:

Հյուսքեր արեք

Յուղոտ վարսերը փոխում են բնույթը, եթե հաճախ հյուսքեր անեք: Ընդ որում, որքան անհարթ լինեն այդ հյուսքերը, այնքան ավելի լավ:

Քնելուց առաջ սանրեք վարսերը

Քնելուց առաջ վարսերը սանրեք և նույնիսկ կարող եք հյուսքեր ստանալ:

Փոխեք վարսերի բացվածքը

Կարող եք հաճախ փոփոխել վարսերի բացվածքը: Որքան նույն դիրքում են մնում վարսերը, այնքան ավելի արագ կարող են յուղոտվել:

Լվացեք սանրերը

Հետևեք հարդարման պարագաների մաքրությանը և հաճախ լվացեք դրանք:




Լրահոս