Լեւոն Արոնյանը բաժանել է Norway Chess կայծակնային մրցաշարի 2-ից 3-րդ տեղերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում կայացավ Norway Chess-ի վիճակահանության կայծակնային մրցաշարը, որտեղ գրոսմեյստեր Լեւոն Արոնյանը բաժանեց 2-ից 3-րդ տեղերը:

Ամփոփիչ մրցաշարային աղյուսակ` 1. Մագնուս Կարլսեն` 7 միավոր, 2-3. Հիկարու Նակամուրա, Լեւոն Արոնյան` 5.5-ական, 4. Մաքսիմ Վաշյե-Լագրավ` 5, 5-6. Վլադիմիր Կրամնիկ, Սերգեյ Կարյակին` 4.5-ական, 7-8. Վիշվանաթան Անանդ, Ուեսլի Սո` 4-ական, 9. Ֆաբիանո Կարուանա` 3, 10. Անիշ Գիրի` 1.5 միավոր:

Մասնակիցները զբաղեցրած տեղերի հերթականությամբ ընտրեցին հիմնական մրցաշարի մեկնարկային համարները:

Այսօր կայանալիք առաջին տուրում միմյանց հետ կխաղան` Արոնյան – Կարուանա, Կարլսեն – Սո, Նակամուրա – Գիրի, Վաշյե-Լագրավ – Անանդ եւ Կրամնիկ – Կարյակին:

Լուսանկարը` մրցաշարի պաշտոնական կայքի




Լրահոս