Կառավարության այսօչրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ միասնական թվայնացված միջավայրի ձևավորման աշխատանքներին:
«Բազմիցս նշել ենք, որ Հայաստանում կառավարման արդյունավետության բարձրացման, թափանցիկության և բարենպաստ բիզնես-միջավայրի ապահովման համար, անհրաժեշտ է տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիական հենքի վրա ձևավորել հանրապետական կառավարման բոլոր ոլորտներում միասնական թվայնացված միջավայր: Արդեն իսկ որոշ գերաստեսչություններ միջոցներ են ձեռնարկում այս ուղղությամբ, սակայն հարկավոր է հարցին տալ համակարգային լուծում»:
Մանրամասները՝ տեսանյութում