Կարեն Կարապետյանը ինքնահաստատվում է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի վրա. վերջինս դեռ սպասում է. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը հերթական անգամ կառավարության նիստի ժամանակ նկատողություն արեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Այս անգամ «Զվարթնոց» օդանավակայանում աշխատող տաքսիստների «անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին» լինելու համար:

Բնականաբար, ոստիկանապետն այս խնդրում մեղավոր առանցքային պաշտոնյան չէ, բայց վարչապետը որոշեց հենց նրա անունը հնչեցնել իրավիճակից իր ծայրահեղ դժգոհությունն արտահայտող ելույթի ժամանակ: Ինչո՞ւ է վարչապետը կառավարության նիստերի ժամանակ ոստիկանապետին հրապարակայնորեն նկատողություն անում, հատկապես այնպիսի հարցերում, որոնց համար ցանկության դեպքում ավելի անմիջական մեղավորներ կարող էր գտնել:

Մեկ ամիս առաջ Կարեն Կարապետյանը ոստիկանապետին նկատողություն արեց փողոցներում կուտակվող աղբի համար, եւ հանձնարարեց կանխարգելման միջոցներ ձեռնարկել, փողոցում աղբ թափողների ձեռից բռնել եւ թափած աղբը հավաքել տալ:

Նախօրեին էլ տաքսիստների թեմայով կրկին դիմելով ոստիկանապետին Կարեն Կարապետյանն ասաց. «Պարոն Գասպարյան, ընդեղ էլ ձեզանից ակնկալում ենք շատ կոշտ… Պռոստը անթույլատրելի ա, առաջին հանդիպումը ՀՀ-ի զբոսաշրջիկի հետ գալիս են դրան: 20-30 հազար դրամով Մալաթիա Սեբաստիան պտտվելով բերում են Երեւանյան լիճ` որպես Սեւան»:

Երկու դեպքում էլ, Վլադիմիր Գասպարյանը ստիպված էր վարչապետին բացատրել, որ իրեն չի դիմում իր ուղղակի գործառույթներին առնչվող հարցերով: Աղբահանության թեմայով ոստիկանապետին անհանգստացնելուց հետո իշխանական մամուլի եզրակացությունը մեկն էր. Կարեն Կարապետյանն այդպես էլ քաղաքականությունից գլուխ չհանեց, եւ չընկալեց ներիշխանական չգրված օրենքները`չհասկանալով, որ Վ. Գասպարյանի հետ նման խոսակցություն բացելով՝ նա լարվածություն է ստեղծում իր եւ Ս. Սարգսյանի իշխանության առանցքային դերակատարներից մեկի հետ»:

Ավելi մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս