ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Դաղստանում թոշակառու կինը մեկ օրում սպանել է 80 օձի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դաղստանում թշակառու կինը սպանել է 80 օձի: Կնոջն արդեն դատապարտել են տեղացի կենսաբանները, քանի որ վերջիններիս խոսքով, նա մեծ վնաս է հասցրել տարածաշրջանի էկոլոգիային:

Դաղստանում թոշակառու կինը հաշվեհարդար է տեսել մոտ 100 օձի հետ: նա հանկարծ բույն գտավ իր դաշտում, երբ կարտոֆիլ էր տնկում:

Օձերը ձմեռվանից հետո դուրս էին եկել արևի տակ: Չկորցնելով իրեն` տատիկը սկսեց նրանց խփել փայտով: Համագյուղացիներն այսպիսի քայլը քաջություն համարեցին և նույնիսկ շրջանի ղեկավարությանը կոչ արեցին պարգևատրել այդ կնոջը:

Սակայն բնապահպաններն այլ կարծիքի են և հայտարարում են, որ այդ օձերն անվնաս էին, նույնիսկ կարող էին օգուտ բերել: Այժմ բնապահպաններ պատրասվում են զրույցներ ունենալ տեղացիների հետ, որպեսզի նման դեպքերը բացառվեն:




Լրահոս