Եվրոպայի առաջնությունում մեր գլխավոր մրցակիցը Կիպրոսն է. Վահագն Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բասկետբոլի Հայաստանի Մ18 եւ Մ16 տարեկան աղջիկների հավաքականներն այսօր Օլիմպավանում սկսում են համատեղ ուսումնամարզական հավաքը: Թիմերը պատրաստվում են Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը: Հավաքականները գլխավորող Վահագն Հարությունյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց, որ երկու դեպքում էլ նպատակը 1-3-րդ տեղը զբաղեցնելն է.

«Մ18 տարեկանների նախորդ տարվա թիմից միայն երեք բասկետբոլիստ ունենք, մնացածը նոր են` արտասահմանի, Հայաստանի եւ Արցախի մեր ազգակիցները: Բավականին մարտունակ թիմ ունենք: Առաջնության մեկնարկային օրը խաղալու ենք Կիպրոսի հավաքականի հետ: Նրանք B դիվիզիոնից են տեղափոխվել: Կիպրոսի հավաքականի միայն վիճակագրությանն եմ ծանոթ: Նրանց խաղերից տեսագրություններ չկան, բայց վստահ եմ, որ լավ թիմ ունեն: Այդ խաղից շատ բան է կախված: Մեր մյուս մրցակիցներին գիտենք:

Կարելի է ասել, որ Մ16 տարեկանները կխաղան նույն ձեռագրով` ինչ իրենցից ավագ տարիքայինները: Առաջնությունից հետո Մ18-երի թիմից նրանց կմիանա չորս բասկետբոլիստ: Այստեղ եւս Կիպրոսն ուժեղ մրցակից է, բայց մենք արդեն ծանոթ կլինենք նրանց խաղաոճին»,- ասաց Վահագն Հարությունյանը:

Մ18 տարեկանների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը կկայանա հուլիսի 4-9 Մալթայում, իսկ Մ16 տարեկաններինը` հուլիսի 24-30-ը Ջիբրալթարում:

Մ18 տարեկաների Հայաստանի հավաքականը նախորդ տարի դարձել էր Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության հաղթող:




Լրահոս