«Էնտուզիազմով տուն չեն պահում». ԱԺ-ում նոր խորհուրդ կստեղծվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը որոշել է ստեղծել «Անալիտիկ խորհրուրդ» : Այսօր տեղի ունեցավ այդ խորհրդի մաս կազմելիք փորձագետների առաջին աշխատանքային հանդիպումը խորհրդարանում: Խորհրդի կազմում ընդգրկված են լինելու հիմնական քաղաքագետներ, այն ստեղծվելու է 5 տարի ժամկետով:

Այսօր քննարկումները հիմնականում ընթանում էին խորհրդի լիազորությունների, աշխատակարգի և նմանատիպ այլ հարցերի շրջանակներում: Պատգամավորները հետաքրքրվում էին, թե միջազգային ինչպիսի փորձ է առկա և ինչ կտա նման խորհրդի առկայությունը:

Օրինակ,  քաղաքագետ Մանվել Սարգսյանը հարց բարձրացրեց, թե ինչու նա պետք է օգնի: «Ինչի՞ համար ես պիտի գամ ձեզ օգնեմ, հարց է առաջանում: Հիմա դուք պետական կառույց եք, ասում եք՝ եկեք մեզ օգնեք: Ինձ համար պարզ չի՝ ինչի՞ պիտի ձեզ օգնեմ: Եթե ձեզ պետք է մի բան, սկզբում համոզեք, որ այսքան մարդկանցից որեւէ մեկը դա հետաքննի, երկրորդը՝ հարցրեք, ձեզ կպատասխանեն, երրորդը՝ մտածեք, թե ինչով եք հատուցելու այդ մարդուն: Դե հա, շնորհակալ ենք, կներեք, փող չկա, հանուն ազգի», -նշեց նա`  չհամաձայնելով Արմեն Աշոտյանի այն կոչին, որ պետք է էնտուզիազմով աշխատել:

Ստյոպա Սաֆարյանն էլ տեղից բարձրաձայնեց՝ «էնտուզիազմով տուն չեն պահում»:  Արմեն Աշոտյանը նշեց, թե իր մոտիվացիան  ընդհանուր է՝ հանուն երկրի, մյուս մոտիվացիան այն է, որ պառլամենտը զարգանա եւ ավելի լավ աշխատի, երրորդ մոտիվացիան էլ փորձագիտական է:




Լրահոս