vesti.ru-ն հայտնում է, որ հունիսի 19-ի լույս գիշերը Լոնդոնի հյուսիսային Ֆինսբերի Փարք շրջանում մզկիթի մոտ բեռնատարը մխրճվել է երեկոյան աղոթքից վերադարձող մարդկանց բազմության մեջ:
Ստացված վնասվածքներից մեկ մարդ տեղում մահացել է, 8 վիրավոր հիվանդանոց է տեղափոխվել: Ոստիկանությունից հայտնել են, որ բեռնատարի վարորդը ձերբակալված է:
Կան վարկածներ, որ վարորդը կանխամտացված է վրաերթի ենթարկել մարդկանց: