Պաշտպանի ներկայացուցիչները Ոստիկանության Նոր Նորքի բաժնում են. «Սասնա ծռերի» գործով դատական նիստից առաջ միջադեպեր են տեղի ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում իրավիճակի, Ոստիկանության ծառայողների կողմից ֆիզիկական ուժ կիրառելու և բերման ենթարկելու տեղեկությունների, ինչպես նաև փաստաբաններ Իննեսա Պետրոսյանի, Արայիկ Պապիկյանի և Արա Ղարագյոզյանի՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծի հեռախոսամարին ստացված մի շարք հաղորդումների հիման վրա, Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Այս պահին Պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են Ոստիկանության Նոր Նորքի բաժնում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ




Լրահոս